ՀԷՑ­-ը մինչ տարվա վերջ ավելի քան 8, 5 մլրդ դրամ ներդրում կկատարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-­ն պատրաստվում է մինչև 2015թ. ավարտը 8 մլրդ 587,8 մլն դրամի ներդրում կատարել բաշխիչ ցանցում: Ներդրումային ծրագիրը հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 8-­ի նիստում: ՀԷՑ­-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն Գևորգյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրը` նշելով, որ ընկերությունն աշխատանքներ է տանելու 5 հիմնական ուղղություններով: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 587,8 մլն դրամ, որի 42 տոկոսն ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը, իսկ 58 տոկոսը` նոր սպառողների ավելացմանը»,­ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` ասաց Գևորգյանը:

Նիստին հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձեցին պարզել` ներդրումների այդ ծավալը ինչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա, Արմեն Գևորգյանն էլ հայտնեց, որ եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, սակայն ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը: ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն էլ հայտնեց, որ ՀԷՑ­ին հանձնարարվել է մինչև այս տարվա հոկտեմբերի 15­ը հանձնաժողովին ներկայացնել 2016­-2018 թթ. ներդրումային ծրագիրը:

Ծրագրի քննարկումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ­-ի տնօրեն Եվգենի Բիբինը նշեց, որ թեև մինչև տարվա վերջ մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ:




Լրահոս