ՀԷՑ-ը տուգանվեց 60 մլն դրամով. Եվգենի Բիբինը «փախավ» լրագրողներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տուգանվեց 60 մլն դրամով: ՀԾԿՀ-ում քննարկվեց ՀԷՑ-ի դեմ ներկայացված մի շարք սպառողների բողոք-դիմումները և 14 տարբեր որոշումներով ՀԷՑ-ը պետք է տուգանվեր 75 մլն դրամով, սակայն տուգանվեց 60 մլն-ի չափով:

Նշենք, որ նիստից հետո ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, թե իր հետ նիստին ներկա էր իր մամուլի քարտուղարը, ում էլ կարող են ուղղել հարցերը: Լրագրողների բազմաթիվ հարցերը՝ ուղղված ՀԷՑ-ի տնօրենին, այդպես էլ անպատասխան մնացին:




Լրահոս