Մեր օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք. Ռ. Նազարյանը՝ Ե. Բիբինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության իրավաբանը հակափաստարկներ էր ներկայացնում. նման ելույթ ունեցավ նաև ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Այս ամենը կարծես թե նյարդայնացրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով ելույթ ունեցավ:

«Չէի ուզում ելույթ ունենալ, բայց քանի որ Բիբինն իր ելույթում ասաց, որ իր հրամանն այդ պահի համար արդարացված էր ու ճիշտ, ցանկանում եմ իմ ասելիքը ասել: Եթե ինքներդ պետք է որոշեք` որն է ճիշտը, որն է սխալը, ուրեմն գնացեք, ինքներդ հրաման արձակեք ու աշխատեք: Մեր հանձնաժողովը, մեր կարգերը, օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք: Մի միացման հետ կապված ես հեռախոսով կապվեցի պարոն Բիբինի հետ, հարցրեցի՝ ինչու՞չի կատարում միացումը էներգահամակարգին, նա պատասխանեց, որ նման հրաման է ստորագրել, ես էլ ասացի՝ վերացրեք այդ հրամանը: Հետո ամեն օր զանգում, հարցնում էի՝ վերացրել՞ եք այդ հրամանը, պատասխանում էր՝ դեռ ոչ, ու այդպես՝ մինչ օրս:

Չեմ ասում՝ չեք միացրել, բայց մինչև հարյուր տոկոսը չգանձեցիք, միացման աշխատանքները չսկսկեցիք, մինչև փողը ձեր հաշվին չնստեց՝ չսկսեցիք միացման աշխատանքները: Սո՞ւտ եմ ասում, կարող եք հերքել», – նշեց Նազարյանը:




Լրահոս