ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում. խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Նա նաև հերքեց խոսակցություններն այն մասին, որ Եվգենի Բիբինին արդեն փոխարինող են փնտրում:

Մեկնաբանելով ՀԷՑ-ի սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկի հայտարարությունը, Սարջանյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունը ընդհանուր բնույթ է կրել:

«Պարոն Կովալչուկը ընդամենը հայտարարել է, որ «Ինտեռ ՌԱՕ»- ընկերությունը պատրաստ է գնել ու վաճառել ցանկացած ակտիվ համապատասխան գնով: Կոնկրետ ՀԷՑ-ի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,- հայտարարեց նա:




Լրահոս