
Պաշտպան Ֆիլիպ Մեկսեսը կլքի «Միլան»-ը, հայտնում է Gazzetta dello Sportը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը չի մտնում իտալական ակումբի նոր գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի ծրագրերում:
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere della Sera թերթին, «Միլան»-ը տեղեկացրել է Մեկսեսին, որ իր պայմանագիրը, որը լրացել էր դեռ մեկուկես շաբաթ առաջ, չի երկարաձգվելու: Հիշեցնենք, որ Մեկսեսն իտալական ակումբի կազմում հանդես է գալիս 2011 թվականից: