
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ¬ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
ԱԺ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ կապերից՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ¬ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարբերությունների առավել խորացմանը եւ ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: