ԳՈՐԾԱՐԱՐ ԷԼԻՏԱՅԻ ԲԱՑԻԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Վերջինս հերքել էր մեր տեղեկությունը: Սակայն մեր աղբյուրները ոչ միայն շարունակում են պնդել, որ նման բան կա, այլեւ մանրամասներ են ներկայացնում: Նախ՝ առաջին անգամը չէ, որ ԵԹՖ-ն տուգանվել է, բացի այդ, Խաչատրյանը խնդիրներ ունի նաեւ ՊԵԿ-ի հետ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ 2 շաբաթ առաջ Խաչատրյանը իր սեւ «Ռենջ ռովեր» մակնիշի մեքենայով գնացել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելու ու հենց շենքի մոտ մեծ աղմուկ է բարձրացրել, գոռգռացել: Երեկ կրկին, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, փորձեցինք Խաչատրյանից անձամբ պարզել, թե ինչու էր գնացել ՊԵԿ, ինչ խնդիրներ ունի առհասարակ: Ահա թե ինչ ինտելեկտուալ պատասխան տվեց գործարարը. «Մոտ էրկու ամիս առաջ ես իմ «Ռենջ ռովեր»-ով որսի եմ գնացել Ղարաբաղ… հաաաա՜, Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելո՞ւ, ազի՛զ ջան, էդ հարցաքննում ես ինձի՞, հարց ես տալի՞… Իհարկե տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելո՞ւ: Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-ասաց Խաչատրյանն ու անջատեց հեռախոսը:
Ժամկետանց ձվեր վաճառող այս չարչին, իսկապես, ճիշտ էլ անում է, որ մտածում է, թե իրեն «մարդու տեղ» չեն դնում: Մարդու տեղ դնելու համար մարդը նախ պետք է տարբերվի կենդանուց: Իսկ Վալենսիայի Խաչիկն առանձնապես չտարբերվեց: Եւ իսկապես ողբալի է, որ Խաչիկի նման «պրաստիտուտկան» այսօր ներկայացնում է գործարար էլիտան: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականները շատացել են ու շատացել են հենց իշխանության հովանավորությամբ: Եւ այն աստիճան են հղփացել, որ լրագրողի հետ խոսելու տարրական կուլտուրա ու դաստիարակություն չունեն:




Լրահոս