Սա այն չէր, ինչ ես էի ուզում. Իվետա Եդիգարյանը տեղը չի գտնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով տեւական ժամանակ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, արդեն մեկ տարի է` Հայաստանում է:

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին:

-Իվետա՛, վերջնականապես որոշել եք Հայաստանում ապրե՞լ, թե՞ ժամանակավորապես եք այստեղ:

-Թերեւս մի քանի տարի անց կտեղափոխվեմ ԱՄՆ, ի դեպ, ծնողներս այնտեղի քաղաքացի են: Այստեղի գործնական պլաններից է կախված` ի վերջո, կգնամ, թե կմնամ: Դրանց արդյունքները, սակայն, մինչ օրս ցույց են տվել, որ եթե հնարավորություն ունենամ, հենց վաղն էլ կգնամ ԱՄՆ: Միակ բանը, որ ինձ կարող է կապել Հայաստանի հետ, իմ մասնագիտությամբ աշխատելն է: Բայց դեռեւս որեւէ հստակ բան չկա, պետք է համագործակցեմ Գոռ Վարդանյանի հետ, սակայն դա ժամանակավոր բնույթ կկրի: Մեկ տարի էլ կսպասեմ, եթե փոփոխություն չլինի, կգնամ. մարդ որ հիասթափվում է, հիասթափվում է…

10917883_729772947130463_2808491694959804693_n

-Իսկ ինչո՞ւ որպես դերասանուհի Ձեր տեղը չեք գտնում: Չէ՞ որ ժամանակին ակտիվորեն ներգրավված էիք սերիալներում:

-Ես առանց դերասանության չեմ կարողանում ապրել, իսկ դերասանը պետք է միշտ ֆորմայի մեջ լինի: Կարող եմ, օրինակ, մտնել թատրոն, բայց այն պահանջում է լիովին նվիրում, իսկ ես երգում եմ ակումբում եւ չեմ կարող այդ երկու աշխատանքները համատեղել: Թատրոնի աշխատավարձն էլ շատ քիչ է, ուստի չեմ կարող երգելը թողնել: Ինչ վերաբերում է տեղը գտնել չկարողանալուն, ապա, թերեւս, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դերասանները շատացան, էժան գնով նկարահանվող ոչ պրոֆեսիոնալներն՝ առավել եւս: Բայց ես չեմ կոտրվում, էլի բեմահարթակում եմ, արվեստով եմ զբաղվում, երգում եմ, թեեւ սա այն չէր, ինչ ես էի ուզում…
-Իսկ Ձեր հայրը` դերասան Աշոտ Եդիգարյանը, ով եւս ԱՄՆ-ում է, ի՞նչ է խորհուրդ տալիս` մնա՞լ, թե՞ գնալ:

-Նա ինքն անձամբ ուզում է գալ, չի կարողանում առանց իր երկրի ապրել, թեպետ եթե ես գնամ, ինքն էլ կմնա: Ամեն դեպքում, նա կողմնակից է Հայաստանում ապրելուն, սակայն մնալ-գնալու որոշումն ինձ է թողել:

10896949_732475953526829_907800295734372422_n

-Ձեր անձնական կյանքը դասավորելու, կրկին ամուսնանալու տեսլականն ԱՄՆ-ի՞, թե՞ Հայաստանի հետ եք կապում:

-Ես կարծում եմ, որ կնոջ համար ամենակարեւոր բանն ընտանիքն է, ավելի կարեւոր, քան կարիերան, թեպետ նախկինում այդ կարծիքին չէի: Իսկ թե որտեղ կդասավորվի անձնական կյանքս, ինձնից կախված չէ. ինչպես Աստված կամենա…

Աննա Բաբաջանյան




Լրահոս