Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա» բարձր մրցակցության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հետաքրքրված է եղել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով, հայտնում է   Marca-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Բարտոմեուն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ: Բարտոմեուն պատրաստ էր ամեն կերպ համոզել գերմանական ակումբի ֆուտբոլիստին, սակայն վերջինիս հրաժարվելու պատճառաբանությունն անակնկալի է բերել նրան:

Նշվում է, որ Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել կատալոնական ակումբ՝ բարձր մրցակցության պատճառով: Նա վստահ չէր, որ միշտ խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում այն դեպքում, երբ գերմանական ակումբում հանդիսանում է առանցքային խաղացող:




Լրահոս