
Մոսկվայի «Սպարտակ»-ի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է այս ամռանը լքել մոսկովյան ակումբը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Այս պահի դրությամբ «Սպարտակ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված մի քանի առաջարկներ ունի: ֆուտբոլիստը կարող է լքել ակումբն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ», -հայտնել է աղբյուրը:
Նշենք, որ Օզբիլիսը մոսկովյան ակումբ էր տեղափոխվել 2013թ. Կրասնոդարի «Կուբան»-ից: Կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: