ԱԱԾ-ի արձագանքը՝ Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը առանձնազրույցի գաղտնալսման եւ դրա համացանցում հայտնվելու հետ որեւէ առնչություն ունենալ չէր կարող:
Այս մասին նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից “Արմենպրես”-ի խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 16-ին համացանցում հայտնված` Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության առնչությամբ Լեւոն Զուրաբյանի մեղադրանքներն` ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը: “Ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են ու անհիմն”,-ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հիշեցնենք` ձայնագրությունը youtube-ում տեղադրվել է անհայտ անձի կողմից: Որոշ տեղեկություններով` հանդիպումը կայացել է սրճարանում. առանձնազրույցի թեման գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուի առաջադրման հարցն է, զրուցակիցները խոսում են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջադրման մտադրությունների մասին: 




Լրահոս