Խոշոր ավտովթար Սայաթ-Նովա փողոցում.կան վիրավորներ (ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ “Անի” Հյուրանոցի դիմաց, բախվել են “Mercedes C” մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և “Mercedes S” մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “Mercedes C” մակնիշի ավտոմեքենայի առջևի և ետևի մասում գարեջրի դատարկ և լիքը շշեր կային: Քննիչ Տ. Վարդանյանի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավոր աղջիկները գիշերային ակումբի պարուհիներ են եղել: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս