Բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դարձել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը:
Այս մասին HayNews .am-ին հայտեցին համալսրանի լրատվական ծառայությունից։ Համալսրանից տեղեկացնում են, որ նա մրցույթը կայացել է այսօր ու ռեկտորն ընտրվել է միաձայն։ Մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ էր ներկայացրել միայն նա։  Հիշեցնենք, բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո: Նշենք, որ ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ էր տայտարարվել հոկտեմբերի 29-ին` Կրթության և գիտության նախարարության կողմից։ 




Լրահոս