
Օդեսացիները կատակելու հայտնի սիրահարներ են: Վերջիններս հանգիստ չեն թողնում իրենց նոր նահանգապետին:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում տեղաբնակներից մեկը Միխայիլ Սաակաշվիլիին երկինք է ուղարկել՝ երկինք բաց թողնելով նրա լուսանկարով մեծ օդապարիկ: Այս ամենը տեղի է ունենում «Օլիմպիական խաղեր-80»-ի երաժշտության տակ, իսկ ավելի ճիշտ` «Ցտեսություն, մեր քնքո՛ւշ Միշա» բառերի ներքո: