Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին, արտաքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Դեսպանի խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման ձևավորման ընթացքը, ինչպես նաև տեսակետները Հայաստանի ներքաղաքական գործընթացների և արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ: