Հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիս ամսվա ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 694, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը՝ 313, որոնցից 169-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման` 62 (37%),   կենսաթոշակիվճարման՝ 19 (10%)  և ընտանեկան նպաստի նշանակման՝ 11 (7%)  դիմումները:

Գրավոր  դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝  63 (12%), հումանիտարօգնության՝ 64 (12%), կենսաթոշակի վճարման 42 (8%), աշխատանքի տեղավորմանն՝ 40 (7%) ու ընտանեկաննպաստի նշանակման՝ 36 (7%)  դիմումները:

Հունիս ամսվա ընթացքում պատասխանվել է 324 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունիհետևյալ պատկերը. 203 (62%)-ը պարզաբանվել է, 92 (28%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (7%)վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   5-ին (0.1%) տրվել է մերժողականպատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ  կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ երկուքաղաքացու մասնակցությամբ և  փոխնախարարների երկու ընդունելություն`  երկու  քաղաքացիներիմասնակցությամբ:  Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների  հիման  վրա կազմված    արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս