
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը նոր մրցաշրջանից առաջ մարզում է անցկացրել ակումբի հետ: Այսօր 20-ամյա ֆուտբոլիստը միացել է ակումբին, իսկ մինչ այդ, հիվանդ լինելու պատճառով, բաց էր թողել նախորդ մարզումները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ և ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից: Ստերլինգն ավելի վաղ հրաժարվել էր թիմի հետ մեկնել Ասիա: