ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը2015թ. առաջին կիսամյակում ընտրանքային դպրոցներում, քոլեջներում, բուհերում, համալիր սոցիալական ծառայությունների և«Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայիխորհրդատվություն իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել ոլորտի ավելի քան 130 մասնագետ՝ Երևանում ևհանրապետության մարզերում, իրազեկման սեմինարներին մասնակցել է 120-ից ավելի պատասխանատու: Զուգահեռ,շարունակվել են դեռ 2013 թվականից մեկնարկած մեթոդական նյութերի մշակման աշխատանքները:
2015 թվականը առանձնահատուկ է նրանով, որ արդեն շոշափելի են 2013-2014թթ. մշակված մեթոդաբանության, դրանց հիմանվրա իրականացված վերապատրաստման արդյունքները: Երևանի թվով 40, Գորիսի թվով 10, Կապանի թվով 10, Վանաձորի թվով10, Գյումրիի թվով 10, Արմավիրի մարզի թվով 10 գյուղական համայնքների դպրոցներում ներկայումս իրականացվում ենմասնագիտական կողմնորոշման ծառայություններ, մասնագետներն ունեն տարեկան ծրագիր և աշխատանքի ընթացքումպարբերաբար ստանում են մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն: Եղեգնաձորի (թվով 5), Արարատի մարզի(թվով 5), Սևան քաղաքի և մոտակա գյուղերի թվով 10 դպրոցներում ևս կան վերապատրաստված 2-ական մասնագետ, սակայննրանք դեռ նոր են սկսում պլանավորել իրենց աշխատանքն այս ուղղությամբ:
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների մատուցման հաջորդ օղակում՝ միջին մասնագիտականուսումնական հաստատություններում ևս զգալի են փոփոխությունները: Ընտրված թվով 22 քոլեջներում (10-մարզերում, 12-ըԵրևանում) արդեն գործում են կարիերայի ստորաբաժանումներ և/կամ համապատասխան ծառայություն իրականացնող՝վերապատրաստված մասնագետներ: Գրեթե բոլոր հաստատություններն ունեն կարիերայի ծառայությունների իրականացմանտարեկան աշխատանքային ծրագիր, որը համաձայնեցված է տնօրենի հետ և հաստատված կառավարման խորհրդի կողմից:
2015թ. Կենտրոնի հետ համագործակցության ցանցում ընդգրկվել են նաև Հայաստանի թվով 10-ը բուհեր, որոնց կարիերայիկենտրոնների պատասխանատուները 40-ժամյա վերապատրաստում են անցել Կենտրոնում՝ «Բուհերում կարիերայիուղղորդման աշխատանքները» թեմայով: Վերապատրաստման բոլոր դասընթացներն անցկացվել են լսարանային և գործնական(որոշ դեպքերում նաև աշխատավայրերում, անհատական) ինտերակտիվ մեթոդներով, հագեցած` հետաքրքիր և կառուցողականքննարկումներով:
Կենտրոնի կողմից վերապատրաստման դասընթացներ անցած բոլոր մասնագետները ստացել են մասնակցության հավաստագիր:
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի գործունեությունը բխում է ՀՀ կառավարության 2012 թվականիհոկտեմբերի 4-ի թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությանմասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգի» պահանջներից: Կենտրոնի կողմից իրականացվողծառայություններն ուղղված են հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման գործունհամակարգի ներդրմանն ու զարգացմանը:
Կենտրոնի հիմնական թիրախը մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցներն են, որոնք են՝ հանրակրթության,մասնագիտական և բուհական կրթության հաստատությունները, համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածությանպետական գործակալության» տարածքային կենտրոնները: Հիմնական շահառուներն են նշված կառույցների համապատասխան մասնագետները:
Կենտրոնի կողմից մշակվող մեթոդաբանության և իրականացվող ծառայությունների արդյունքում ակնկալվում է ողջ կյանքիընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանցմասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացմանհնարավորությունների ապահովում` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայիպահանջարկի փոփոխվող իրավիճակը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին