Ժողովուրդ. Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը գիտեի՞ն ձայնագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։
“”Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող ,Ռիչե սրճարանում, որն ինչ-որ կապ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ: Սա բացօթյա սրճարան է եւ ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն՝ մինչեւ համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձեւով ուղարկվել է ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են:
“Ժողովուրդ”-ին չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասաց. “Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանումե: Ի դեպ, երեկ ԱԱԾ-ի օրն էր, եւ ամենայն հավանականությամբ հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգեւներ տալիս”,- գրում է “Ժողովուրդը”:




Լրահոս