
Հաշվի առնելով դիմորդներից եւ բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու եւ բուհ ընդունվելու հնարավորությունից: