Ինչ բիզնես է հիմնել Սյուզի Մելիքյանը և ինչպիսի հարաբերությունների մեջ է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզի Մելիքյանը ժամանակին սրտին մոտ է ընդունել իր հասցեին հնչած քննադատությունները, դրա պատճառով անգամ արտասվել: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, երգչուհին նշեց, որ այժմ շատ նորմալ է վերաբերվում իր գործունեության հետ կապված  քննադատություններին:

Սյուզի Մելիքյանը մասնագիտությամբ դիվանագետ է, սակայն որոշ ժամանակ այդ ոլորտում գործունեություն ծավալալելուց հետո հասկացել է, որ դիվանագիտությունը խանգարում է, որպեսզի նա զբաղվի երաժշտական գործունեությամբ:

1939927_599499213465864_203882267_n

Երգչուհին այժմ զբաղված է իր դիմահարդարման ստուդիայի զարգացման աշխատանքներով, նա չի բացառում, որ այն շուտով դառնա իր բիզնեսը: Սյուզի Մելիքյանը իրեն բիզնես լեդի չի համարում, ուղղակի սիրելով այդ ոլորտը որոշել է իրեն փորձել նաեւ այդտեղ ու հասկացել է, որ այն իրեն հոգեհարազատ է: Երգչուհին այդ ոլորտի հետ կապված շատ նպատակներ ունի:

188531_107522362663554_6798909_n

Հայտնի իրողություն է, որ  հայազգի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է Օշականցի Գեւորիկ մականվամբ, երգչուհու հորեղբայրն է:  Armlur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ նորմալ հարաբերություններ ունի իր հորեղբոր հետ:

11401022_835909299824853_99207269766165997_n

Երգչուհին չի կիսում այն տեսակետը, որ նրա հորեղբոր ապրելակերպը վատ ազդեցություն է ունեցել իր կարիերայի ու հետագա գործունեության վրա: Սյուզի Մելիքյանը հայտարարեց, որ ինքը նորմալ է վերաբերվում նաեւ այդ առումով հնչած քննադատություններին:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան,

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս