Ով է Արցախում հաստատված ռուս միլիարդատերը. հետաքրքիր մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի՝ Լեռնային Ղարաբաղ այցն ու այնտեղ բնակվելու ցանկությունը: Վերջինս խոստացել է ասուլիսով հանդես գալ և այնպիսի մանրամասներ ներկայացնել, որոնք շատերին դուր չեն գա: Սակայն մինչ այդ համացանցում հայտնվել են հետաքրքիր մանրամասներ Ստերլիգովի անցյալից:

1

Կենսագրական տվյալներ

Գերման Ստերլիգովը ծնվել է 1967թ. հոկտեմբերի 18-ին Զագորսկ քաղաքում: 1984թ. ավարտել է անգլիական հատուկ դպրոցը: Ստերլիգովը երիտասարդ տարիքում բարձրագույն կրթություն չի ստացել, քանի որ իրավաբանական կրթություն ստանալու համար ընդունվել է Լոմոնոսովի անվան համալսարան, սակայն երկրորդ կուրսում կիսատ է թողել կրթությունը:

Թողնելով կրթությունը՝ Ստերլիգովը զբաղվել է բիզնեսով: Նա աշխատել է «Պուլսար» մասնավոր ընկերությունում, որը համերգներ էր կազմակերպում: Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Ստերլիգովը կապ է ունեցել AHT մասնավոր ընկերության հետ, որը վայելում էր КГБ СССР -ի աջակցությունը:

2

Գործունեությունը, բիզնեսները

1990թ. դեկտեմբերին Ստերլիգովը հիմնել է «Ալիսա» բորսան, որն այդ անունը ստացել էր գործարարի շան պատվին (այդ փաստի համար նա գործարարների շրջանում նույնիսկ ստացել էր «Щенок» մականունը: Ստերլիգովը միլիոնատեր դարձավ շատ շուտ, քանի որ այդ շրջանում իր հիմնած բորսան մրցակից գրեթե չուներ: Սակայն արդեն 1991թ. գործերը մի փոքր վատացան: Այդ տարիներին նա եղբոր հետ մի քանի ծրագրեր էր փորձում իրագործել, սակայն բոլորն էլ ձախողվեցին:

2002թ. առաջադրել է իր թեկնածությունը Կրասնոդարի նահանգապետի, իսկ 2003 թ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում: Փորձել է 2004թ. մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին, սակայն նրա գրանցումը մերժվել է: Այս ձախողումից հետո նա հայտնվեց պարտքերի մեջ: Գործարարը վաճառեց իր առանձնատներից մեկը և տեղափոխվեց Մոսկվայի մարզ՝ այն գյուղը, որտեղ մեծացել էր իր մայրը:  Սկզբում Ստերլիգովն իր կնոջ և երեխաների համար շատ շքեղ տուն է կառուցում, որը շուտով հրդեհում են հարևանները:

4

Ստերլիգովը մշտապես «հետաքրքիր» մտքեր է հեղինակել: «Ռուս ազգն այլևս չկա, մնացել են միայն հեռուստադիտողները», – նշել է նա: Ռուս գործարարը հեռուստատեսությանը դեմ է, նրա տանը սկզբունքորեն չկա հեռուստացույց: Նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մոսկվայից մեկնելուց առաջ նա իր հեռուստացույցի վրա կրակել է: Լրատվամիջոցները Ստերլիգովին հաճախ ներկայացրել են այնպիսի անձնավորություն, ով հակված է ավանտյուրայի: Տեղեկություններ են եղել նաև Աֆղանիստանում նրա գերի ընկնելու մասին, սակայն դրանք ո՛չ հերքվել են, ո՛չ էլ հաստատվել:

Հետաքրքիր փաստեր Ստերլիգովի մասին

2010թ. դեկտեմբերի 13-ին նա բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Սախալինից մինչ Ուրալ տարածքը վաճառել այլ պետության: Ավելի ուշ՝ 2013թ. մարտի 5-ին, նա կրկին այս առաջարկի մասին հիշեցրել է իր բլոգում և խոսել նաև Ուկրաինայի և Բելառուսի հետ միացման մասին:

5

Ստերլիգովը թատրոնը և կինոն համարում է սատանայի օգնականներ:  Նրա համոզմամբ, մարդկության համար առաջին չարիքը գիտությունն ու գիտնականներն են և նա բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնցում կոչ է անում սպանել գիտնականներին:  ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հրապարակվել, թե նրա այցեքարտի վրա գրված է՝ «Герман Стерлигов, овцевод, гусевод, кроликовод»: Նա ունի 5 երեխա (1 դուստր և 4 տղա), որոնց նա դաստիարակում է «Ավետարանի կանոններով»: Նա կարծում է, որ «երեխաներին դպրոց տանող ծնողները սրիկաներ են» և այդ պատճառով իր երեխաները դպրոց չեն հաճախում:




Լրահոս