«Ես կվերադառնամ Ղարաբաղ». Ստերլիգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը, ով Լեռնային Ղարաբաղ էր մեկնել և ձեռք բերել փոքր տնտեսություն, Ինտերֆաքսի հետ զրույցում կիսվել է իր հետագա պլաններով:

«Այժմ մենք մեր տնտեսությունն ունենք, մեր ջրաղացը, մենք այնտեղ այլուր ենք աղում: Բացի այդ, ես այնտեղ գործընկեր ունեմ՝ տեղացի մի տղա է՝ ընկերոջս ազգականը»,-պատմել է Ստերլիգովը:

Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ խզել կապերը տարածաշրջանի հետ և պատրաստվում է պարբերաբար այցելել այնտեղ: «Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ չենք վերադառնալու Լեռնային Ղարաբաղ: Մեզ համար այն հարազատ տուն է դարձել: Այնպես որ ոչինչ չի փոխվում, այնտեղ են իմ որդիները, որոնք  կվերահսկեն տնտեությունը, ես նույնպես կայցելեմ նրանց»,-հավելել է գործարարը:




Լրահոս