Թեեւ ՀՀ արտգործնախարարությունը հերքում է, սակայն Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների, քննարկել է տնտեսական եւ քաղաքական մի շարք հարցեր, որոնց մասին նշված չէ պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանք վերաբերում են եվրոպական երկրների հետ ազատ առեւտրի անցման համաձայնագրի հետ կապված խնդիրներին եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Մասնավորապես իշխանությունները շահագրգռված են ընտրություններին մասնակից դիտորդների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, որպեսզի վերջիններս դրական վերաբերմունք արտահայտեն կայանալիք ընտրությունների վերաբերյալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ