Աշխարհի նախկին առաջին ռակետ Բյորն Բորգը կարծիք է հայտնել, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն իր կարիերան կավարտի 2016թ. կայանալիք Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
«34 տարեկանում Ֆեդերերը դեռ առաջ գնալու հնարավորություն ունի: Նա դուրս է գալիս կորտ և պայքարում մինչև վերջ: Նա առաջվա պես ցանկանում է հաղթել մրցաշարերում: Ես կարծում, որ նա կխաղա ևս մեկ տարի:
Իմ կարծիքով, հաջորդ տարի նա ցանկանում է խաղալ Ռիոյի Օլիմպիադայում, իսկ դրա ավարտից հետո արդեն կհեռանա սպորտից: Կարծում եմ, սակայն, որ դա տեղի չի ունենա», – Բորգի խոսքերն է մեջբերում Belfast Telegraph հրատարակությունը: