Նադալի հետ US Open-ն ավելի հետաքրքիր կլիներ. Ֆեդերեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ սաղավարտ»-ի 17-ակի չեմպիոն Ժոզե Ֆեդերերը US Open-2014-ի մեկնարկից առաջ մեկնաբանել է մրցաշարում իր գլխավոր մրցակից Ռաֆայել Նադալի բացակայությունը:

«Իհարկե, տխուր եմ Նադալի երկրպագուների համար: Նրա հետ US Open-ն ավելի հետաքրքիր կլիներ: Բայց, միևնույն ժամանակ նրա բացակայությունը լայն հնարավորություններ կստեղծի այլ խաղացողների համար:

Հիմա մեզ համար մեկ գլխավոր մրցակից պակասել է: Հնարավոր է, որ ինձ այդպես էլ բախտ չվիճակվեր խաղալ նրա հետ Նյու-Յորքում, չէ որ մենք երբեք չենք հանդիպել ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ: Ինչ էլ որ լինի, ես հիմա կենտրոնացած եմ այլ մրցակիցների վրա», – հայտարարել է Ֆեդերերը:

Հիշեցնենք, որ Նադալը, ով ATP-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, US Open-ի մրցաշարը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Իսկ Ֆեդերերը մրցաշրջանի առաջին շրջանում կմրցի սլովենացի Գրեգ Ժեմլեյի հետ:




Լրահոս