«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Շվայնշտայգերին խոստացել է աշխատավարձի բարձրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, հայտնում է BBC-ն:

30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն: Մյունխենյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016թ.-ին:

Ակումբները դեռևս համաձայնության չեն եկել տրանսֆերի արժեքի հարցում, սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստին խոստացել է աշխատավարձի զգալի բարձրացում: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստին կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ 10 մլն եվրո տարեկան աշխատավարձով, իսկ տրանսֆերի արժեքն էլ կկազմի 20 մլն եվրո:




Լրահոս