ԱՐԳԱՄԻՉԸ ՆԱԽԱՏԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խորհրդակցությունից հետո Աբրահամյանը նախատել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ հորդորելով լավ աշխատել նախագահի ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ին մարզից լավ ձայներ ապահովելու համար: Աբրահամյանն այնուհետեւ առանձնազրույց է ունեցել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հետ ու դժգոհել Ղուլարյանից, թե «մարդ չի կարա հույսը նրա վրա դնի»: «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու մարզպետերի հետ, որոնք հերթով հրաժարվեցին հանդիպման մանրամասներ հայտնել: «Ձեր թեման շատ հին է: ՀՀԿ-ն իր ձայները բերել վերջացրել է արդեն, հաջողություն»,-հակիրճ ասաց Ղուլարյանն ու անջատեց հեռախոսը:  Իսկ Է. Բարսեղյանն էլ ասաց, թե նման բան չի եղել:




Լրահոս