«Քոչարյանն իր նստավայրից անձամբ էր գլխավորում այդ օպերացիան… Հայաստանը ոչ թե 41 ընտրատարածքից կազմված ֆեոդալական երկիր էր, այլ ճորտատիրական»:
Ահա թե ինչ է լինում «տժժալու» արդյունքում: Եթե Քոչարյանի ժամանակ Հայաստանը ճորտատիրական երկիր էր, այդ դեպքում Հ. Բիշարյանը ճո՞րտն էր, թե՞ ճորտատերը: Եթե դժգոհ է, ուրեմն ճորտ էր, իսկ հիմա դարձել է ճորտատե՞ր: Նայենք այլ կողմից. Քոչարյանի ժամանակ ՕԵԿ-ականները պոպուլիստական ոճով աղաղակում էին գործող նախագահին պաշտպանելու մասին ու դարձան ճորտատեր: Հետո «գծերից ընկան», սակայն Սերժ Սարգսյանի «ձեռքը սեղմելով»՝ վեր կացան, բայց էլ առաջվանը չեն ու հիմա առաջվա նման ճորտատերերի հետ նույն սեղանից քյաբաբ չեն ուտում, այլ ընդամենը ճորտատերերի կերած քյաբաբի թերմացքն են վայելում: Հիմա ո՞վ են…