Ժողովուրդ. Տենց բան չի եղել, սուտ ա. Տիգրան Արզաքանցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռևս հոկտեմբերի 13-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը՝ յուրաքանչյուրին ամսական 85 հազար դրամի չափով: Այդ աշխատակիցները եղել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Դրա համար էլ ՊՊԳՎ-ն ստիպված է եղել քաղհայցով դիմել դատարան: “Ժողովուրդ”-ը զրուցեց Տիգրան Արզաքանցյանի հետ՝ իմանալու՝ արդյոք մարել է պարտքերը: “Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ: Բոլոր իմ թիկնապահներն էլ պետականորեն են, բայց մենք 10 կոպեկ պարտք չենք, իրենց հետ բալանսը 0 ա: Տարօրինակ արտահայտություններ չի կարելի ասել”,- ասաց Արզաքանցյանը:
Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի “Լեռնային հարստություն” կոչվող հանքավայրում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չէին ստացել աշխատավարձը:




Լրահոս