Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11.25-ին, Ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Շիրակի մարզի Կաքավասար գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր ազգականը` 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը, տանը հրդեհից մահացել է: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը, տանը, այրվել և մահացել է փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: