Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 18-21 կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության  մասնակից-պետությունների Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների Խորհրդի ղեկավարների 33-րդ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Նիստի  ընթացքում կքննարկվեն` տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարների, ահաբեկչության  եւ այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-Էներգետիկ համալիրների  անվտանգության ապահովման, թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայման հարցերը:




Լրահոս