Լեվոն Զուրաբյանը եվ Վարդան Օսկանյանը չեն դիմել դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն  այսօր` դեկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության ընդհանուր բաժին մուտք չի եզել: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե Լեւոն Զուրաբյանը առաջարկել էր դատախազությանը ընդունել իր հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին, մամուլի քարտուղարն ասաց, որ “նա ֆիզիկական անձ է, իսկ ֆիզիկական անձնաց կողմից հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի1 77-րդ հոդվածով եւ այնտեղ նախատեսված չէ, որ հաղորդումները կարող են ներկայացվել ԶԼՄ-ների միջոցով”: “Պատշաճ կարգով հաղորդումը ստանալուն պես օրենքով սահմանած կարգով ընթացք կտրվի, եւ նրանց իրավունքն է դիմել կամ որեւէ քննչական մարմին, կամ դատախազություն”,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:




Լրահոս