![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/unnamed44.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, մեր հանրապետության մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: