Top-antropos .com կայքը կազմել է ամենագեղեցիկ հայուհիների ցուցակը:
30-րդ տեղը զբաղեցնում է ամերիկյան երգչուհի Շերլին Սարգսյանը, ով ավելի հայտնի է Շեր բեմական անունով:
29-րդ տեղում Թամար Կապրելյանն է: Նա ամերիկյան երգչուհի է: Ծնվել է ԱՄՆ-ում՝ հայկական ընտանիքում: Տանը երգչուհու հետ խոսել են հայերեն, իսկ անգլերեն խոսել է միայն 5 տարեկանում: Հպարտությամբ է հայտարարում, որ հայուհի է:
28-րդ տեղում երգչուհի Սիլվա Հակոբյանն է: Երգչուհին Լոնդոնում կայացած “Next Big Thing 2006” մրցույթի հաղթողն է:
27-րդ տեղում կանադական մոդել Ստեֆանի Նազոյանն է: Նրա հայրը հայ է, իսկ մայրը` կանադուհի:
26-րդ տեղում մոդել Քրիստիան Ծատուրյան:
25-րդում` 38-ամյա Տատյանա Գևորգյան։ Նա Ռուսաստանում հաղորդավարուհի և դերասանուհի է:
24-րդ հորիզոնականը զբաղեցնում է երգչուհի Ռիփփի Նավասարդյան:
23-րդ տեղը հատկվացվել է “El-Style” ամսագրի գլխավոր խմբագրին` Մայա Պողոսյանին:
22-րդում երգչուհի Լանա Խաչատրյանն է:
Երգչուհի Արփինե Գաբրիելյանն էլ հայտնվել է 21-րդ տեղում։
Երգչուհի Անի Արզումանյանին հատկացվել է 20-րդ հորիզոնականը։
19-րդ տեղում 22-ամյա Ասյա Սահակյանն է: Նա Ուկրաինայում ընտրված 2010 -ի ամենագեղեցիկ հայուհին է:
18-րդում 28-ամյա Էմմա Բեջանյանն է, ով ավելի շատ հայտնի է Էմմի բեմական անունով:
17-րդ հորիզոնականում Շահանե Շահվերդյանն է: Նա էլ 2011 թվականի Ուկրաինայի ամենագեղեցիկ հայուհին:
16-րդ տեղում է Սիրուշոն։
21-ամյա Քրիստինե Ջավադյանին հատկացվել է 15-րդ տեղը։ Նա “Ղրիմի գեղեցկուհի” մրցույթի հաղթող:
Հայ հաղորդավարուհի եւ դերասանուհի Նարինե Սուլթանյանը հայտնվվել է 14-րդ հորիզոնականում։
Նրան հաջորդում է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։
12-րդ տեղում հայտնվել է դերասանուհի եւ ռեժիսոր Աննա Կոնդո (Աշդյան)։ Նա ծնվել է 1966 -ի դեկտեմբերի 25-ին Երևանում: 2010 -ին Esquire ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենասեքսուալ կինը:
11-րդ հորիզոնականում Թենի Փանոսյանն է։ Նա ամերիկյան դերասանուհի է` հայկական արմատներով:
10-րդ տեղում Գոհար Հարությունյանն է՝ Միսս Հայաստան 1998, Միսս Համագործակցություն 1990, Միսս Երկրագունդ 2009:
9-րդում. Նազենի Հովհաննիսյանն է։
8-րդ հորիզոնականում Նարինե Արուշանյանն է, ով Ռուսաստանում հագուստի դիզայներ, նկարիչ: Դիզայներների Միջազգային Միության անդամ, Ռուսաստանի Նկարիչների Միության անդամ:
Նրան հաջորդում է հայ մոդել Մանե Օհանյանը։
6-րդ տեղում 27-ամյա Կանադայի մոդել Ալիսա Փանիկյանն է։ Նա մոդել է դարձել Բուլղարիայում։ “Միսս տիեզերք 2006” մրցույթին կանադայի ներկայացուցիչն է եղել: Ալիսայի հայրը հայ է, իսկ մայրը՝ բուլղարացի:
5-րդ հորիզոնականում հայտնվել է Սոֆիա Պետրոսյան-Լեկոն՝ հայազգի շախմատիստ և մարզիչ Արշակ Պետրոսյանի դուստր, վենգերացի շախմատիստ Պետեր Լեկայի կինը:
Ռուսասատնի դերասանուհի 25-ամյա Անժելիկա Ասլանյանն է: Նրա բեմական անունը Անժելիկա Կաշիրինան է։
Լավագույն եռյակը բացում է Կիմբերլի (Կիմ) Քարդաշյանը, ով ամերիկյան դերասանուհի է և մոդել: Նրա հայրը հայ է, իսկ մայրը շոտլանդական և հոլանդական արմատներ ունի:
2-րդ տեղում հաղորդավարուհի եւ դերասանուհի Մերի Մակարյանն է:
1-ին պատվավոր հորիզոնականում Դիանա Շնորհոկյանն է, ով հայտնի է որպես Diane Sands։ Նա ֆրանսիական դաշնակահարուհի է, դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել: