ԲՀԿ-ն չի ասում, որ ընդդիմություն է, բայց չի էլ ասում, որ իշխանություն է. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցում իշխանություններն ու ընդդիմությունը կոնսեսուսի չհասան: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային Ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: “Բարգավաճ Հայաստանն” ասում է՝ ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն դասական իմաստով: Պետք է փաստենք այդ իրողությունը”,- ասաց Ա. Հավհաննիսյանը: Նրա խոսքով՝ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ունենան հավասար քանակի ձայներ: 
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ հաճախ հնչեցվող շահարկումներին, թե ինչու ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը լինելով Էթիկայի հանձնաժողովի անդամ և նախագծի համահեղինակ չի գալիս և պատասխանում ընդդիմության հարցերին: ՀՀԿ պատգամավորը տեղեկացրեց, որ Դավիթ Հարությունյանն իր միջոցով խնդրել է փոխանցել, որ ինքն այս հարցի շուրջ պատրաստ է ցանկացած ֆորմատով, ցանկացած անձի հետ, ցանկացած եթերում բանավիճել:
Վերջում նա պահանջեց, որ ընդդիմադիր գործիչներն իրենց ելույթներում ավելի կոռեկտ լինեն և նպատակահարմար չգտավ դրանց պատասխանել: “Արժանավայել կեցվածք եմ առաջարկում”,-ասաց նա:
Նշենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկությամբ կորոշի ընդունել ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: 




Լրահոս