Պեկինում ընթացող Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի կույր շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:
Արոնյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ, ապա հաղթեց Հաո Վանգին, իսկ վերջին տուրում միավորներ կիսեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: 7 տուրից հետո Լևոնը վաստակեց 5,5 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակեց 3,5 միավոր և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: