Ֆրանսիայի ոստգիկանությունը հետապնդում է անհայտ անձանց, ովքեր կասկածվում են Վիլնև-լա-Գարենե քաղաքի Primark խանութի թալանման փորձի մեջ: Այս մասին գրում է Le Parisien թերթը՝ հղում կատարելով իրավիճակի հետ ծանոթ իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով՝ կասկածյալները լքել են առևտրի կենտրոնն ու քաղաքի կենտրոնի ուղղությամբ փախուստի են դիմել: Ոստիկաններն այժմ հետապնդում են հանցագործներին: Աղբյուրը չի պարզաբանել, թե արդյո՞ք հանցագործներն իրենց հետ վերցրել են գողոնը:
Խանութի գրավման ականատեսները հայտնում են երկու գողերի մասին, ովքեր սև հագուստ են կրել: Ականատեսների խոսքերով՝ նրանցից մեկի հասակը եղել է մոտ 180 սմ, իսկ երկրորդն ավելի կարճահասակ է եղել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունն ազատ է արձակել 18 պատանդներին: