Ֆրանսիայի խանութում պատանդ վերցված 18 մարդ ազատ է արձակվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հատուկ ջոկատայիններն ազատ են արձակել Վիլնև-լա-Գարեն քաղաքի առևտրի կենտրոնում անհայտ անձանց կողմից պատանդ վերցվածներին: Սույն տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Փարիզի իշխանությունները: Պատանդները  Primark խանութի աշխատակիցներն են եղել, նրանք չեն տուժել:

Հիշեցնենք, որ մի քանի զինված չարագործներ այսօր առավոտյան ներխուժել էին  Ֆրանսիայի Վիլնև-լա-Գարեն քաղաքի խանութներից մեկն ու փակվել խանութում:

Վիլնև-լա-Գարեն քաղաքի Primark խանութի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Ինչպես հայտնում է Ֆրանս Փրեսս գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին, «առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում խանութի աշխատակիցներից մեկն իր ընկերոջը հաղորդագրություն է գրել, որով հայտնել է, որ 2 զինված անձանց կողմից խանութում պատանդ է վերցվել»:

Տեսանյութն՝ այստեղ:




Լրահոս