Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից տարվել էր ոստիկանություն` ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Խուզարկությամբ հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ:

Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Արթուր Ղազարյան ձերբակալվել էր:




Լրահոս