ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի նախկին ոստիկանապետ Արա Դավթյանին պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկը եղել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Բանն այն է, որ Դավթյանը քաղաքապետարանում արված յուրացումների մի քանի տհաճ բացահայտումներ է արել՝ արժանանալով Հակոբջանյանի ատելությանը: Եւ վերջինս էլ «տեղ է հասցրել», թե ոստիկանապետ Դավթյանը չի կարողանում պարզվել քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերը: Ու հետագայում բացահայտվել է, որ այդ ահազանգերը եղել են հենց Հակոբջանյանի ընդունարանից:
Երեկ այս առթիվ զրուցեցինք Հակոբջանյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե նման բան չկա. «Նախ՝ իմ ընդունարանը շատ լուրջ աշխատակիցներով է համալրված, երկրորդն էլ՝ ինձ մոտ որեւէ բացահայտում էլ չկարողացան անել, գործն էլ անգամ կարճվեց: Նման բան չկա, ո՞նց կարող է քաղաքապետարանը նման բան իրեն թույլ տալ, ոչ մի զանգ էլ մեր մոտից չի եղել»:




Լրահոս