ԼԵՎՈ՛Ն, ՀԵՌԱՑԻ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների թիրախում հիմա էլ հայտնվել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներով ու անգամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ հարձակումներ են սկսվել նրա դեմ, ընդհուպ մինչեւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, թե Զուրաբյանին պատրաստվում են հեռացնել ՀԱԿ-ից, քանի որ, ըստ նրա, նա տապալել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության գործընթացը, մյուս կողմից՝ քայքայել Կոնգրեսը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երեկ հերքեց այս լուրերը: «Դա կատարյալ զառանցանք է, իշխանությունները ցայտնոտի մեջ են, հարկավոր է խղճալ նրանց»,-նշեց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ում գործընթացը չեն համարում ձախողված:




Լրահոս