ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր կուսակցության նախագահի ցանկացած որոշում ինձ համար ընդունելի է եւ շատ ճիշտ է»:

Մուշեղ Պետոյան «Հրապարակ»

Տեսնես ՕԵԿ-ում բոլո՞րն են այսպես մտածում: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում կուսակցության նախագահներն անսխալական են, եւ նրանց ասածները պետք է կուրորեն ընդունել, իսկ սեփական կարծիքը թաքցնել ենթագիտակցության խորքերում, որ հանկարծ ոչ ոք չգտնի ու չբացահայտի: Հետաքրքիր առաջարկ. կարելի է կուսակցության նախագահներին աստվածացնել, նրանց տեսքով կուռքեր ստեղծել, երկրպագել եւ զոհաբերություններ անել: Իհարկե, հիմա էլ շատերը զոհաբերում են իրենց սեփական կարծիքները հանուն ղեկավարության, եւ պետք է նշել, որ այս երեւույթը առկա է տարբեր կուսակցություններում:




Լրահոս