Այսօր լրանում է գյումրեցի ակտիվիստների` իշխանություններին տված վերջնաժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին հոսանքի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցները հաղորդագրություն էին տարածել, որով իշխանություններին ժամանակ էին տվել կարճել ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված, իրենց խոսքով, ապօրինի քրեական գործը: Եվ այսօր` հուլիսի 14-ին, լրանում է նրանց տված վերջնաժամկետը:

Կարեն Պետրոսյանը  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցի ակտիվիստներից է, ում հունիսի 23-ին բերման էին ենթարկել ոստիկանական Կումայրիի բաժին, ապա մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ակտիվիստները սպառնում են հակառակ պարագայում բողոքի ակցիաներ կազմակերպել և իրավական պաշտպանության գործընթաց սկսել. «Այդ ընթացքում լուծումներ չտեսնելու դեպքում մեզանից յուրաքանչյուրն այլևս իրեն ազատ է համարում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած նման ահաբեկչական քայլերին արձագանքել իրավական պաշտպանության լուրջ գործընթացով՝ զուգորդված բողոքի արտահայտման խիստ օրենքով չարգելված քաղաքացիական ու բարոյական ճնշումների բազմազան գործողություններով»:




Լրահոս