
«Միլան»-ի իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին տեղափոխվել է «Մոնակո», հայտնում է ակումբի կայքը:
Ֆրանսիական ակումբը 3 միլիոն եվրոյով մեկ տարով վարձակալել է Էլ Շարավիին: Հաջորդ մրցաշրջանի վերջում «Մոնակո»-ն կունենա 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը 13-15 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն:
Ավարտված մրցաշրջանում Էլ Շարավին «Միլանի» կազմում մասնակցել է 19 խաղի եւ դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: