Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի գիշերը, 23-24-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էականտեղումներ չեն սպասվում:
Ըստ Արտակարգ իրավիակների նախարարության կայքի` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 5-13 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդիջերմաստիճանը դեկտեմբերի 20-22-ը աստիիճանաբար կբարձրանա 2-4, արևելյանշրջաններում` 5-6 աստիճանով, 23-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, 21-ին սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 20-իգիշերը, 22-24-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:




Լրահոս