Ուկրաինացի պատգամավորները հերթական անգամ փորձում էին ծեծել միմյանց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն Ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը և «Վերածնունդ» կուսակցությունից նրա գործընկեր Վիկտոր Բոնդարը քիչ էր մնում ձեռնամարտի բռնվեին Ուկրաինայի խորհրդարանի նիստի ժամանակ:

Բախումները գրանցվել են այն բանից հետո, ինչ Բոնդարն իր ելույթում կտրուկ քննադատել է «Աջ սեկտորի» գործողությունները Մուկաչևոյի իրադարձությունների ֆոնին:

«Այսօր այն ըստ էության ավազակախումբ է, որը զինված է, ոչ մի կապ չունի իրավապահ մարմինների հետ ու անում է այն, ինչ ցանկանում է»,- ասել է նա: Այս արտահայտությունը կատաղեցրել է Պարասյուկին, և վերջինս նետվել է դեպի ամբիոնը: Որոշ ժամանակ անց պատգամավորներին հաջողվել է հանգստացնել:




Լրահոս