Այսօր ռուս գրող Անտոն Չեխովի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռուս գրող Անտեն Չեխովի ծննդյան օրն է: Նա մահացել է 1904թ. հուլիսի 15-ին, մասնագիտությամբ բժիշկ է:

Ստեղծագործական տարիների ընթացքում գրել է շուրջ 900 ստեղծագործություններ՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքին են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն:

Հետաքրքիր փաստեր`

Հայտնի ռուս գրողը շատ պահանջկոտ է եղել։ Օրինակ՝ նա շատ կոկիկ և մաքրասեր էր։

«Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և´ մտքերը»:

Նա մանրակրկիտ հետևում էր իր արտաքին տեսքին։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա ոչ մի անգամ հյուրերին խալաթով չի դիմավորել։ Իր աշխատանքին նա նույնպես լուրջ էր վերաբերվում. Չեխովն աշխատում էր տոնական հագուստով։




Լրահոս