Ֆյոդոր Եմելյանենկոն մեկնաբանել է իր վերադարձը MMA: Նա «Pride FC»-ում ծանր քաշային կարգում աշխարհի քառակի չեմպիոն է, իսկ ըստ «RINGS»-ի և «WAMMA»-ի՝ կրկնակի չեմպիոն: Ֆյոդոր Եմելյանենկոն աշխարհի քառակի չեմպիոն է, ինչպես նաև Ռուսաստանում մարտական սամբո սպորտաձևում յոթ անգամ դարձել է չեմպիոն:
Նա սպորտի վաստակավոր վարպետ է սամբո մարզաձևում, ինչպես նաև ձյուդոյի միջազգային դասի սպորտի վարպետ:
«Ցանկացած մարզիկի համար չափազանց կարևոր է իր սիրելի գործով զբաղվելու հնարավորությունը՝ քրտնաջան մարզվելը, մրցումներին հանդես գալը՝ պաշտպանելով հայրենիքի պատիվը:
Նախարարությունում աշխատելու ընթացքում ինձ հաջողվել է աշխատել մարտարվեստի զարգացման ուղղությամբ, սերտորեն համագործակցել սպորտային ֆեդերացիաների նախագահների հետ, ներսից իմանալ սպորտի խնդիրների մասին, հնարավորություններիս ներածի չափով փորձել դրանք լուծել: Սակայն այժմ զգում եմ, որ ժամանակն է ռինգ վերադառնալ:
Ես կարողացա վերականգնվել ու բուժել հին վերքերս: Վերջին 3 տարիներին ես պահպանել եմ ֆիզիկական մարզավիճակս, սակայն այս մակարդակը դեռևս բավարար չէ մենամարտի դուրս գալու համար: Այդ պատճառով էլ սկսել եմ ինտենսիվորեն պատրաստվել: Մենք հավաքել ենք բազմակողմանի մարզիչների ու մարզիկների, ովքեր ինձ կօգնեն մարզումների ժամանակ: Ես կջանամ մասնակցել մարզիկների մասնագիտական աճին: Դեռևս պետք է աշխատեմ ռինգ դուրս գալու համար: Այժմ բանակցություններ են տարվում այն ընկերությունների հետ, ովքեր մենամարտեր են անցկացնում:
Հենց որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենամարտի օրվա ու մրցակցի մասին տեղեկությունները կհայտնվեն»,-հայտարարել է Եմելյանենկոն:
Ներկայացնում ենք ֆյոդոր եմելյանենկոյի մենամարտերի լավագույն դրվագները`