ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ
«Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետեւից գնալ, ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության՝ հրաժարվելով նախագահական պայքարից: Ինչպես 2003-ին «Ազգային միաբանության» եւ 2008-ին «Օրինաց երկրի» դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավն իր  անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝  դրսեւորելով իր հանցավոր եսասիրությունը»,-երեկ տարածած հայտարարության մեջ ասել է Սմբատ Այվազյանը:

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
2012 թվականի դեկտեմբերի 24-ից Երեւանի հետեւյալ փողոցներում գործարկվելու են նոր տեղադրված արագաչափերը.
Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց
Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց
Գայի պողոտա-Ստեփանյան փողոց
Գայի պողոտա-Նանսենի փողոց
Դավիթ Անհաղթի փողոց
Ուլնեցու փողոց
Տիգրան Պետրոսյան փողոց
Փիրումյաններ փողոց
Ազատության պողոտա-Բաբայան փողոց
Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց
Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց
Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց:

ՀԱԿԻՐՃ ՈՒ ՀԱՏՈՒԿ
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի «Ժառանգության» հակիրճ ու հատուկ համագումարով: Մուտքն ազատ է:

ՀՈՒՅՍՈՎ ՄՆԱ
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի, եւ հույս է հայտնել, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական միության կողմից։

ՆՈՐ ՌԵԿՏՈՐ
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում երեկ տեղի ունեցած կառավարման խորհրդի նիստում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ պրոռեկտոր Միքայել Նարիմանյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում:

ՍՊԱՍԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի զրույցը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ անբարոյականություն է համարել ու «Առավոտ»-ին ասել, որ իր համար Զուրաբյանի արարքը սպասելի էր:




Լրահոս